Դոմենի ճիշտ անվանում ընտրելը վճռական կարող է լինել Ձեր վեբ կայքի համար, ու կարևոր չէ ինչ տեսակի կայք եք Դուք ուզում ունենալ: Շատ ժամանակ մարդիկ այնքան են կենտրոնանում կայքի դիզայնի ու գեղեցկության վրա, որ մոռանում են նրա անվան մասին, բայց չէ՞ որ դա հենց առաջին բանն է, որ մարդիկ տեսնում են ու հիշում: Բլոգ/ֆորում եք ուզում կառուցել,թե առցանց առևտրի համար նախատեսված կայք`կան որոշ բաներ, որ պետք է իմանաք դոմեայնին անվանում ընտրելու գործընթացում :

1. Հասկանալ, թե ի՞նչ է դոմենային անվանումը:
Դոմենային անվանումը մի ունիվերսալ ինտերնետային հասցե է կամ մի կոնկրետ վեբ կայքի հասցե, որը տարբերվում է աշխարհի ցանկացած այլ հասցեներից: Օրինակ՝ այս կայքը Shivini.com-ն է, բայց նրա դոմենի անվանումը www.shivini.com է:

2. Ծանոթանալ դոմենի անվանման և հաղորդակցման հետ
Դոմենի անվանում ընտրելիս պետք է փորձեք այն ընտրել Ձեր վեբ կայքի անվանը մաքսիմալ նման: Դուք հաստատ չեք ցանկանա այցելուներին շփոթեցնել տարբեր անվանումներով, մանավանդ, երբ զբաղվում եք առցանց առևտրով:

3. Շատ մի երևակայեք անվան շուրջ

Ընտրեք ոչ շատ երկար անուն, ոչ էլ շատ շփոթեցնող, որպեսզի հաճախորդները կարողանան հեշտ հիշել այն: Հիմնականում ավելի կարճ անվանումներն ավելի հաջողակ են լինում: Պատճառն այն է, որ մարդիկ շատ ավելի հեշտությամբ են հիշում կարճ անվանումը ու հաճախակի այցելում կայք: Փորձեք զերծ մնալ հապավումներից, գծերից կամ այլ սիմվոլներից, քանի որ դրանք նույնպես կխճճեն պոտենցիալ հաճախորդներին առաջին անգամ այցելելիս:

4. Մտածեք ձեր այցելուների/հաճախորդների մասին
Երկար փնտրելուց հետո, երբ վերջապես գտնեք լավ անուն դոմենի համար, հիշեք, որ դա Ձեր համար չէ, միայն Դուք չէ, որ պետք է հավանեք այն, դա Ձեր հաճախորդների համար է: Եթե անվանումը Ձեզ դուր է գալիս կամ կարծում եք, որ այն լավ է հնչում, դա դեռ չի նշանակում, որ այն բոլորին դուր կգա:

5. Միշտ մի քանի օրինակ ունեցեք
Երբ սկսում եք դոմենի գրանցման գործընթացը, խելամիտ կլինի մի քանի տարբերակ ունենալ մտքում, քանի որ Ձեր ընտրած անվանումը հնարավոր է արդեն զբաղված լինի: Շատ հաճախ հենց այդպես էլ լինում է, ապահովության համար ընտրեք մի ունիկալ անվանում: Ինչպես նաև հիշեք, որ .com-ից բացի այլ տարբերակներ էլ կան գրանցման համար: Կախված Ձեր վեբ կայքի տեսակից, կան նաև այսպիսի տարբերակներ, որոնք հնարավոր է հարմար լինեն Ձեզ՝ .org, .net, .co կամ .mobi (հեռախոսների համար):

6. Կարճ – կոնկրետ. դոմենի անվանումները կարող են լինել շատ երկար կամ շատ կարճ (1-67 նիշ)

Հիմնականում շատ ավելի ճիշտ է ընտրել կարճ անվանումներ: Որքան այն կարճ է, այնքան ավելի հեշտ կլինի այն հիշել: Մարկետինգի տեսանկյունից դատելով՝ շատ կարևոր է դոմենի անվանումը հիշելը: Երբ մարդիկ այցելեն ձեր կայք և հավանեն այն, հավանականությունը մեծ է, որ կայքի մասին կպատմեն իրենց ընկերներին: Ցանկացած բիզնեսում բերնեբերան փոխանցվող ինֆորմացիան ամենալավ գովազդն է, բացի այդ այն անվճար է: Եթե ձեր կայքի անվանումը շատ երկար է ու այն դժվար է արտասանել, մարդիկ այն ուղղակի չեն հիշի ու երբեք էլ չեն վերադառնա, եթե իհարկե հատուկ չեն պահել այն:

7. Հաշվի առեք այլընտրանքը:
Եթե այցելուն հասել է ձեր կայք մեկ այլ կայքում տեղադրված հղման միջոցով, ուրեմն նրանք գրել են Ձեր դոմենի անվանումը
Համացանցից օգտվող մարդկանց մեծամասնությունը հիմնականում շատ վատ տպագրողներ են և շատ հաճախ են տառասխալներ անում: Եթե ձեր դոմենի անվանումը կարելի է շատ հեշտ սխալ գրել, ուրեմն Դուք պետք է մտածեք այն փոխելու մասին: Օրինակ, եթե ձեր կայքի անվանումն է “MikesTools.com”, դուք պետք է նաև գնեք “MikeTool.com” և “MikeTools.com” անվանումները: Պետք է նաև հաշվի առնեք տարբեր դոմեն վերջավորությունները (“MikesTools.net’’, “MikesTools.org”, etc.): Դուք պետք է նաև ստուգեք արդյո՞ք կան գրանցված դոմեններ ձեր դոմենի տառասխալ համարվող տարբերակի հիման վրա: Հնարավոր է “MikesTools.com”-ը ազատ է, բայց “MikesTool.com”-ը լինի պոռնոգրաֆիկ կայք: Այցելուները ուղղակի առաջ կանցնեն՝ մտածելով, որ Դուք այն չեք առաջարկում, ինչ իրենք են փնտրում:

8. Հաշվի առեք նաև այնպիսի անվանումներ, որոնք հնարավոր է չեն ներկայացնումում Ձեր ընկերության անունը, փոխարենը պարունակում են առաջարկվող ծառայության մասին ինֆորմացիա
Օրինակ, եթե ձեր ընկերության անունը “Mike’s Tools” է, դուք հնարավոր է ցանկանաք շեշտադրել առաջարկվող ծառայությունը: Օրինակ՝ “buyhammers.com” կամ “hammer-and-nail.com”: Նույնիսկ եթե այսպիսի անվանումները չեն հանդիսանում ընկերության անունը, այնուամենայնվիվ դրանք պարունակում են տեղեկություն մատուցվող ծառայության մասին: Հիշեք, որ Դուք կարող եք ունենալ մի քանի դոմենի անվանումներ, որոնք կցված են մեկ դոմենի: Օրինակ՝ կարող եք գրանցել “buyhammers.com”, “hammer-and-nail.com” և “mikestools.com” դոմենները և “buyhammers.com”-ը և “hammer-and-nail.com”-ը կցել “mikestools.com”-ին:

9. Գծիկներ
Ձեր ընկերը և թշնամին: Ազատ դոմեն գտնելը գնալով ավելի է բարդանում: Կարճ դոմենները վաղուց արդեն գնվել են ու այժմ շատ ավելի բարդ է գտնել մի անվանում, որն ազատ կլինի և Ձեզ դուր կգա: Դոմեն ընտրելուց Դուք ունեք գծիկներ օգտագործելու տարբերակ: Գծիկներն օգնում են բառերն իրարից առանձնացնել այնպես, որ մարդիկ չեն սխալվի այն կարդալուց: Օրինակ՝ մարդիկ ավելի հակված են սխալ գրել “domainnamecentre.com” անունը քան “domain-name-centre.com”-ը: Երբ բառերն իրար կպած են գրված, աչքի համար շատ բարդ է այն կարդալ ու հիշել: Բայց մյուս կողմից, գծիկները երկարացնում են ձեր անվանումը: Որքան այն երկար է, այնքան մարդիկ ավելի հեշտ են այն մոռանում ամբողջությամբ: Բացի այդ, երբ հիշատակում են այդպիսի դոմենի անվանումը, շատ հաճախ մարդիկ մոռանում են նշել, որ բառերի արանքում կան գծիկներ: Եթե ամեն դեպքում որոշում եք օգտվել գծիկներից, սահմանափակեք բառերի քանակը մինչև երեքը: Գծիկների մեկ այլ դրական հատկանիշ է նաև որոնման համակարգերի աշխատանքը. փնտրելու դեպքում համակարգը հնարավորություն ունի ամեն մի բառ առանձին փնտրել, ինչն էլ հնարավորություն է տալիս Ձեր կայքին ավելի տեսանելի լինել:

10. Կետ ի՞նչ

Կան շատ առաջատար դոմենի անվանումներ, որոնցից են օրինակ .com, .net, .org, .biz: Հիմնականում, որքան ոչ առաջատար է դոմենի անվանումը, այնքան ավելի ազատ անուններ կան: Այնուամենայնիվ .com առաջատար դոմենը ամենաշատ օգտագործվողն է ինտերնետում, քանի որ այն եղել է առաջինը ու միշտ ուշադրության կենտրոնում է: Եթե այնուամենայնիվ .com-ով ոչինչ չեք կարողանում գտնել, կարող եք փնտրել .net-ով, որը համարվում է երկրորդ առաջատար դոմենը:

11. Օրենքի երկար ձեռքը: Ուշադիր եղեք, որ չգրանցեք արդեն իսկ գրնացված ապրանքանիշերի անուններ
Չնայած ինտերնետ դոմենների անվան հետ կապված վեճերը շատ բարդ են ու ընդամենը մի քանի դեպք կա գրանցված, ամեն դեպքում չարժի այդ ռիսկին գնալ: Նույնիսկ երբ համոզված եք, որ Ձեր դոմենի անունը անձեռնմխելի է այդ անվան տակ գրանցված բիզնեսի կողմից, ռիսկի մի՛ դիմեք. դատական գործընթացը շատ թանկ արժե, և եթե չունեք բավարար գումար, դուք չեք կարողանա հաղթել դատարանում: Հեռո՛ւ մնացեք նույնիսկ այնպիսի անվանումներից, որոնք պարունակում են գրանցված ապրանքանիշների անվան մի մասը: Դրանք նույնպես վտանգավոր են:

12. Որոնողական համակարգերը: Բոլոր որոնողական համակարգերը տարբեր են
Յուրաքանյուրն աշխատում է իր ուրույն գործընթացով և տարբեր կերպ է տեսակավորում դոմենային անունները: Որոնողական համակարգերը առցանց առևտրի համար ամենակարևոր հաստիքներն են, այնպես որ հաշվի առեք այդ հանգամանքը անուն ընտրելիս: Շատ որոնողական համակարգեր ուղղակի դասավորում են հղումները այբենական կարգով: Եթե հնարավոր է ընտրեք այնպիսի անուն, որը սկսվի այբուբենի սկզբնական տառերով՝ “ա”կամ “բ”: Օրինակ՝ “aardvark-pest-control.com”-ը ավելի առաջ կլինի քան “joes-pest-control.com”-ից: Ամեն դեպքում ստուգեք հասցեագրերը, գրանցելուց առաջ: Դուք երևի կարծում եք, որ հասցեագրքերը լցված են հենց “ա” տառով: Որոնողական համակարգերը վերլուծում են կայքերը և դասավորում նրանց անունները ըստ բանալի բառերի: Բանալի բառերն այն բառերն են, որոնց օգնությամբ մարդիկ փնտրում են որոնողական համակարգերում: Եթե Ձեր դոմենային անվանման մեջ լինի բանալի բառը կամ նրա մի մասը, դա նույնպես կարող է օգնել ավելի լավ արդյունքի հասնել:

Կատարած աշխատանքներ

  • Իրանահայեր

    Իրանահայեր

    Բնութագիր

    Aliquam rhoncus molestie auctor. Suspendisse ac risus eros. Vivamus faucibus auctor nibh id semper. Quisque sit amet ante ante. Phasellus vestibulum accumsan ligula quis adipiscing. Sed eget consectetur urna.

    Project Information

    Categories:Application

    Url: View App

    Type Android App

  • Visitgeorgia

    Visitgeorgia

    Բնութագիր

    Aliquam rhoncus molestie auctor. Suspendisse ac risus eros. Vivamus faucibus auctor nibh id semper. Quisque sit amet ante ante. Phasellus vestibulum accumsan ligula quis adipiscing. Sed eget consectetur urna.

    Project Information

    Categories:Application

    Url: View App

    Type Android App

  • Արաքս շաբաթաթերթ

    Արաքս շաբաթաթերթ

    Բնութագիր

    Aliquam rhoncus molestie auctor. Suspendisse ac risus eros. Vivamus faucibus auctor nibh id semper. Quisque sit amet ante ante. Phasellus vestibulum accumsan ligula quis adipiscing. Sed eget consectetur urna.

    Project Information

    Categories:Application

    Url: View App

    Type Android App

  • Armeniahostel

    Armeniahostel

    Բնութագիր

    Aliquam rhoncus molestie auctor. Suspendisse ac risus eros. Vivamus faucibus auctor nibh id semper. Quisque sit amet ante ante. Phasellus vestibulum accumsan ligula quis adipiscing. Sed eget consectetur urna.

    Project Information

    Categories:Application

    Url: View App

    Type Android App

  • freeshop.ge

    freeshop.ge

    Բնութագիր

    Aliquam rhoncus molestie auctor. Suspendisse ac risus eros. Vivamus faucibus auctor nibh id semper. Quisque sit amet ante ante. Phasellus vestibulum accumsan ligula quis adipiscing. Sed eget consectetur urna.

    Project Information

    Categories:Application

    Url: View App

    Type Android App

  • irantourismmarket

    irantourismmarket

    Բնութագիր

    Aliquam rhoncus molestie auctor. Suspendisse ac risus eros. Vivamus faucibus auctor nibh id semper. Quisque sit amet ante ante. Phasellus vestibulum accumsan ligula quis adipiscing. Sed eget consectetur urna.

    Project Information

    Categories:Application

    Url: View App

    Type Android App

  • skazkarussianfood

    skazkarussianfood

    Բնութագիր

    Aliquam rhoncus molestie auctor. Suspendisse ac risus eros. Vivamus faucibus auctor nibh id semper. Quisque sit amet ante ante. Phasellus vestibulum accumsan ligula quis adipiscing. Sed eget consectetur urna.

    Project Information

    Categories:Application

    Url: View App

    Type Android App

  • agriculbank

    agriculbank

    Բնութագիր

    Aliquam rhoncus molestie auctor. Suspendisse ac risus eros. Vivamus faucibus auctor nibh id semper. Quisque sit amet ante ante. Phasellus vestibulum accumsan ligula quis adipiscing. Sed eget consectetur urna.

    Project Information

    Categories:Application

    Url: View App

    Type Android App

Կապը մեզ հետ

Երևան ,Խանջյան 19 Ա

Phone: +374 60 747401 Fax: +37410 54 18 36

Email: info"@"shivini.com