8 պատճառ, թե ինչու՞ է ձեր բիզնեսին անհրաժեշտ պրոֆեսիոնալ վեբ կայք
Ինչպես շատ փոքր բիզնեսի սեփականատերեր, Դուք նույնպես կարող է մտածեք, որ վեբ կայքն օգուտ չի բերի Ձեր բիզնեսին կամ որ այն շատ թանկ կարող է լինել Ձեզ համար: Կամ միգուցե այն կարծիքին եք, որ Ձեր պոտենցիալ հաճախորդները չեն օգտվում համակարգչից, քանի որ Դուք ինքնե՞րդ չեք օգտվում: Դա ընդամենը թյուր կարծիք է: Մենք կներկայացնենք 8 պատճառ, որնոք ցույց կտան, որ Ձեր բիզնեսին(լինի դա փոքր, թե մեծ) ՊԵՏՔ է պրոֆեսիոնալ վեբ կայք:
1. Ձեր փոքր բիզնեսն ավելի վստահելի կդառնա
Այսօր շատ ու շատ գնորդներ են հենց ինտերնետում փնտրում իրենց անհրաժեշտ ապրանքները կամ ծառայությունները: Ձեր փոքր բիզնեսն ավելի վստահելի կդառնա, երբ այն ունենա վեբ կայք: Կայքի բացակայության դեպքում, Ձեր պոտեցիալ հաճախորդները կգտնեն Ձեր մրցակիցների առաջարկած ծառայությունները, քանի որ նրանք անրդեն ունեն կայք: Եթե Դուք արդեն իսկ ունեք վեբ կայք, բայց այն արվել է ոչ պրոֆեսիոնալի կողմից՝ տնային պայմաններում, գրանցելով այն՝ Դուք Ձեր բիզնեսը կներկայացնեք ավելի պրոֆեսիոնալ պատկերով ու էլ ավելի մեծ վստահություն ձեռք կբերեք: Տանից արվող բիզնեսների համար սա էլ ավելի եկամտաբեր է, քանի որ Դուք չունեք խանութ կամ գրասենյակ, որից կկարողանայիք ցուցադրել Ձեր ապրանքը կամ ծառայությունը:
2. Վեբ կայքը խնայում է Ձեր փողերը
Որպես փոքր բիզների սեփականատեր, դուք հավանաբար կարծում եք, որ վեբ կայքը ձեր վրա թանկ կնստի, բայց իրականում այն չունենալն է թանկ նստում: Վեբ կայքի նախագծումն ու դիզայնը շատ տարբեր գներ կարող է ունենալ, բայց երբ այն արդեն կա և աշխատում է, կխլի ամսական $100-ից էլ քիչ, որոշ դեպքերում` նույնիսկ կարող է հասնել $20: Եթե համեմատենք թերթերի հայտարարությունների գների հետ, ինչպես նաև հաշվի առնենք այն փաստը, որ վեբ կայքով հավանականությունը շատ ավելի մեծ է, որ շատ մարդիկ կտեսնեն այն, հեշտ է հասկանալ, որ վեբ կայքը շատ ավելի արդյունավետ միջոց է Ձեր բիզնեսի զարգացման համար:
3. Այն Ձեր հաճախորդներին տեղեկացված պահելու հնարավորություն կտա
Ձեր վեբ կայքը շատ հաջող կարող է ծառայել որպես առցանց թռուցիկ կամ կատալոգ: Շատ ավելի արագ ու հեշտ է Ձեր ծառայությունների մասին ինֆորմացիա ավելացնել ու թարմացնել վեբ կայքում, քան տպագրվող նյութի վրա: Դա Ձեզ հնարավորություն կտա հաճախորդներին տեղեկացնել նոր ստացված ապրանքների, սպասվելիք միջոցառումների, հատուկ ակցիաների և ցանկացած այլ ծառայութնունների մասին: Տպագրված գովազդները շատ արագ հնանում են, իսկ վեբ կայքով շատ հեշտ կարող եք թարմացնել ինֆորմացիան և նորությունները:
4. Այն միշտ հասանելի է
Վեբ կայքը հասանելի է թե՛ մշտական թե՛ նոր հաճախորդների համար 24 ժամ, 365 օր, ինչը հնարավորություն է տալիս նրանց փնտրել իրենց անհրաժեշտ ապրանքը կամ ծառայությունը նույնիսկ այն ժամանակ, երբ Ձեր խանութը կամ գրասենյակը փակ է: Այսօրվա զբաղված կենսակերպի պայմաններում դա ուղղակի փայլուն հնարավորություն է տալիս նախապես պատվեր կատարելու համար:
5. Վեբ կայքը հնարավորություն է տալիս մտնել ավելի լայն շուկա
Անկախ այն հանգամանքից , թե Դուք ապրանք եք առաջարկում, թե ծառայություն, վեբ կայքն այլընտրանքային վաճառքն իրականացնելու հնարավորություն կտա: Որպես մանրավաճառ, վեբ կայքը ուղղակի հրաշալի վայր է ապրանքն ավելի մեծ շուկայի ներկայացնելու, նույնիսկ ծառայութնունները կարող են ավելի գլոբալ արվել: Չե՞ք կարծում, որ կկարողանաք Ձեր ապրանքն առցանց վաճառել: Մի՛ մոռացեք, որ նույնիսկ մեքենաներ ու տներ են վաճառում առցանց:
6. Այն ստեղծում է մի միջին հարթակ, որի վրա ցուցադրվում է Ձեր ապրանքը
Նշանակություն չունի, թե ինչպիսին է Ձեր բիզնեսը, վեբ կայքն այն ներկայացնելու համար հրաշալի վայր է: Նկարագրություն, պատկերասրահ ներառելով՝ կարող եք ցույց տալ Ձեր բիզնեսի յուրահատկությունները:
7. Վեբ կայքը խնայում է Ձեր ժամանակը
Ժամանակ է հարկավոր Ձեր ապրանքը պոտենցիալ գնորդներին ներկայացնելու համար. լինի դա հեռախոսով, առերես, թռուցիկներով թե էլեկտրոնային նամակի միջոցով: Առցանց կատալոգի օգնությամբ դուք կարող եք Ձեր ապրանքի կամ ծառայության մասին բազմատեսակ ինֆորմացիա հաղորդել միանգամից շատ մարդկանց: Երբ դուք արդեն ունեք աշխատող վեբ կայք, այդ ամենն արդեն անուղղակիորեն հասանելի է Ձեր հաճախորդներին, ինչը խնայում է Ձեր ժամանակը: Իսկ ի՞նչ է ժամանակը: Ժամանակը փող է:
8. Այն բարելավում է հաճախորդների սպասարկումը
Հնարավոր է Դուք վաճառում եք էկոլոգիապես մաքուր ապրանք և ցանկանում եք խորհուրդ տալ թե ինչպե՞ս է պետք այն վերամշակել կամ միգուցե Դուք հաշվապահ եք և ցանկանում եք Ձեր հաճախորդներին խորհուրդ տալ, թե ինչպե՞ս հեշտացնեն իրենց ուսուցումը: Ներառելով ՀՏՀ էջ, ավելացնելով հոդվածներ կամ ներբեռնելով նորություններ՝ կարող եք արագ ու հեշտ պատասխանել Ձեր հաճախորդների հարցերին և նրանց տեղեկացված պահել: Չկա նրանց ինֆորմացված պահելու ավելի լավ միջոց, քան վեբ կայքում այդ ինֆորմացիայով կիսվելը: